6 հոկտեմբերի 2021 - 13:44 AMT
Արցախում կորոնավիրուսի 10 դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 5-ին կատարվել է 92 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 10 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13,518 քաղաքացու հետազոտություն, որից 1181-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։