Թեհրանը Մոսկվայի արձագանքն է ակնկալում «Կովկասում ահաբեկիչների ներկայությանը»

Թեհրանը Մոսկվայի արձագանքն է ակնկալում «Կովկասում ահաբեկիչների ներկայությանը»

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ հայտարարել էր, որ Թեհրանը Մոսկվայի արձագանքն է ակնկալում «Կովկասում ահաբեկիչների ներկայությանը»։

«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը մենք մտադիր ենք հստակեցնել մեր դիրքորոշումները Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»,-ասել է Աբդոլահիանը, գրում է Sputnik Արմենիան՝ IRNA գործակալությանը հղումով։

Նախարարը նաև նշել էր, որ ռուսական կողմը պետք է շեշտակի ուշադրություն դարձնի «տարածաշրջանում ահաբեկիչների և սիոնիստների ներկայությանը, որոնք դեմ են խաղաղությանն ու անվտանգությանը»։

Իրանի իշխանությունները վերջին շրջանում մի քանի անգամ հայտարարել են Ադրբեջանում իսրայելական ռազմական ներկայության մասին։ Բաքվում այդ պնդումները ժխտում են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---