Ինեկոբանկի հետ ՏեխնոԱշունն առատ կլինի. NFC վճարումներ և ավելին 6 հոկտեմբերի 2021 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Ինեկոբանկն ընդլայնում է անկանխիկ գնումների հնարավորությունները և ներկայացնում հատուկ առաջարկ NFC անհպում վճարումներ կատարող առաջին հաճախորդների համար: Մեկնարկում է ՏեխնոԱշուն 2021-ը: Արդեն հոկտեմբերի 6-ին, Android սմարթֆոններում ներբեռնելով կամ թարմացնելով մոբայլ բանկինգի ամենահարմարավետ InecoMobile հավելվածը, բանկի VISA քարտապանները կարող են զգալ ժամանակակից անհպում վճարումներ կատարելու բոլոր առավելությունները: NFC տեխնոլոգիայով սմարթֆոնով անհպում վճարումը կատարվում է վայրկյանների ընթացքում։ Այլևս անհրաժեշտ չէ տնից դուրս գալիս դրամապանակ ունենալ. բավական է վերցնել սմարթֆոնը, որը կկատարի քարտի դերը: NFC-ն այսօր հանդիսանում է ամենապարզ ու արագ անհպում վճարման տեխնոլոգիաներից մեկը ամբողջ աշխարհում, որն առանց որևէ հավելյալ վճարումների հասանելի է արդեն InecoMobile-ի օգտատերերին: Ի հավելում հարմարավետության, InecoMobile-ի միջոցով NFC վճարումներ կատարող հաճախորդներին սպասվում է հաճելի անակնկալ: Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարելով 5 NFC վճարում՝ գումարային 30,000 դրամի չափով առավել քան 100 վաճառակետերում բանկի VISA քարտապանները կստանան 5000 դրամ cashback: NFC-ի և cashback արշավի մանրամասներին ծանոթանալու համար կարելի է այցելել բանկի կայքէջը: «Այս արշավով ազդարարվում է ՏեխնոԱշուն 2021-ի մեկնարկը: Առաջիկա երկու ամիսներին սպասեք ավելի մեծ նորությունների ձեր թվային բանկից. Ինեկոբանկը շարունակելու է իր հաճախորդներին առաջարկել ամենանորարար և ժամանակակից լուծումները», - ասել է Ինեկոբանկի Մարքեթինգի ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |