ԱՄՆ եւ Իրանի դիվանագետները կարող են հանդիպել Մոսկվայում մարտի 27-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՊետԴեպարտամենտը հաստատել է, որ մարտի 27-ին ամերիկյան դիվանագետներից մեկը Մոսկվայում կայցելի Շանհայի Համագործակցության Կազմակերպության (ՇՀԿ) ղեկավարների հանդիպումը, եւ չի բացառել Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորությունը, իսկ Իրանը ՇՀԿ դիտորդի կարգավիճակ ունի:



Մոսկվա կմեկնի Հարավային եւ Միջին Ասիայի գծով պետքարտուղարի ներկայացուցիչ Պատրիկ Մունը: ԱՄՆ-ն ՇՀԿ անդամ չի հանդիսանում, բայց Մունը հրավիրվել է մասնակցելու հատուկ հանդիպմանը` նվիրված Աֆղանստանի հանդեպ քաղաքականությանը:



«Մեր ներկայացուցչի` հանդիպմանը մասնակցելու պատճառն այն է, որ այն նվիրված է Աֆղանստանին եւ նրան, թե ինչպես կարելի է այնտեղ բարելավել իրադրությունը տեղում, բարելավել կոորդինացիան եւ հասկանալ, թե ինչպես մենք կարող ենք առավել օգնել Աֆղանստանի ժողովրդին»,- ասել է ՊետԴեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը:



Նրա խոսքով, Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպումը հատուկ չի ծրագրվել, բայց, «ոչ մի արտասովոր բան չի պատահի, եթե դիվանագետները հանդիպեն, եւ ով գիտի` դրանից ինչ կստացվի»:



Իրանի ներկայացուցիչները հրավիրվել են Աֆղանստանի վերաբերյալ համաժողովին, որը կկայանա ԱՄՆ նախաձեռնությամբ մարտի 31-ին Հաագայում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---