Ռևազյան․ Չգիտենք՝ ով է Բաքվի օդանավի մեջ կամ ինչ բեռ է տեղափոխվում, բայց իրավունք չունեն զենք տեղափոխել

Ռևազյան․ Չգիտենք՝ ով է Բաքվի օդանավի մեջ կամ ինչ բեռ է տեղափոխվում, բայց իրավունք չունեն զենք տեղափոխել

PanARMENIAN.Net - Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, հոկտեմբերի 6-ին Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ադրբեջանական ինքնաթիռի թռիչքին ՀՀ օդային տարածքով, ասել է, որ չգիտեն, թե ով կամ ինչ է տեղափոխվել ինքնաթիռով։

Անդրադառնալով այն մտավախություններին, որ կարող են նաև զենք տեղափոխել՝ Ռևազյանն ասել է, որ ըստ միջազգային օրենսդրության իրավունք չունեն քաղաքացիական օդանավով զենք տեղափոխել։

«Մենք չգիտենք՝ ով ա էդ օդանավի մեջ, կամ ինչ բեռ է տեղափոխվում: Սակայն, ըստ միջազգային օրենսդրության, իրավունք չունեն քաղաքացիական օդանավով զենք տեղափոխել: Դա շատ լուրջ խախտում է»,- ասել է Ռևազյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանը երբևէ չի փակել իր օդային տարածքն Ադրբեջանի համար, Բաքուն է դադարել այն օգտագործել 2014-ից։

«Ադրբեջանն էլ իրականում չի փակել իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի։ Մենք չենք օգտվել ադրբեջանական օդային տրածքից, քանի որ կոմերցիոն տեսանկյունից ձեռնտու չի եղել»,-ասել է Ռևազյանը:

Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը սկսել է օգտագործել ՀՀ օդային տարածքը՝ դեպի Նախիջևան ներքին ուղևորատար թռիչքներ իրականացնելու համար։ Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությունը։ Ավիաընկերությունից ասել են, որ Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղու փոփոխությունը թույլ կտա կրճատել թռիչքի տևողությունը և նվազեցնել վառելիքի ծախսը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---