Իրանցի նախարար․ Տարածաշրջանի տարանցիկ քարտեզը կփոխվի

Իրանցի նախարար․ Տարածաշրջանի տարանցիկ քարտեզը կփոխվի

PanARMENIAN.Net - Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Ղասեմին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Կովկասի տարածաշրջանի տարանցիկ քարտեզը շուտով կփոխվի:

Նա գրել է, որ Կովկասյան միջանցքի և Նորդուզից Հայաստան ճանապարհի խնդիրը կլուծվի։

«Նախարարի տեղակալներին հանձնարարված հատուկ առաքելության շնորհիվ Նորդուզից Հայաստան ճանապարհի և Կովկասյան միջանցքի հարցը կլուծվի և շուտով այդ տարածաշրջանի տարացիկ քարտեզն ամբողջությամբ կփոխվի»,-ասել է Ղասեմին։

Նա հավելել է նաև, որ բոլոր նրանք, ովքեր խնդիրներ էին ստեղծում, պետք է իմանան, որ չեն փակի Իրանի ճանապարահը, իսկ «այրված կամուրջները հեշտ չեն վերականգնվում»։

Ավելի վաղ Հայաստանի և Իրանի արտգործնախարարներն ընդգծել են նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրման և արդյունավետ կիրարկման կարևորությունը։

Ավելի վաղ Ադրբեջանը ոստիկանական անցակետր էր տեղադրել Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում, որը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի հսկողության տակ, և զննում էին իրանական բեռնատարները ու նաև մաքսատուրք գանձում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---