Գրականության Նոբելյան մրցանակը` տանզանիացի գրող Աբդուլռազաք Գուրնային

Գրականության Նոբելյան մրցանակը` տանզանիացի գրող Աբդուլռազաք Գուրնային

PanARMENIAN.Net - Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է տանզանիացի գրող Աբդուլռազաք Գուրնային։ Այդ մասին հայտարարել է Շվեդական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։

Աբդուլռազաք Գուրնան արաբական ծագումով տանզանցիացի գրող է, որն այժմ բնակվում է Մեծ Բրիտանիայի հարավում։ Նա Մեծ Բրիտանիա է տեղափոխվել 1968-ին՝ այժմ Տանզանիայի մաս կազմող Զանզիբարում հակաարաբական տրամադրությունների աճով պայմանավորված, գրում է ՏԱՍՍ-ը։

Մրցանակը նրան է շնորհվել «մշակույթների ու մայրցամաքների հորձանուտում փախստականների ճակատագրերի և գաղութատիրության հետևանքների անզիջում և զգացական մերկացման համար»։

Գուրնան 10 վեպի և մի շարք պատմվածքների հեղինակ է, որոնց կենտրոնական թեման փախստականների բարդ ճակատագիրն է։ 1994-ին նրա «Դրախտը» (Paradise, 1994) վեպն ընդգրկվել է Բուքերյան մրցանակի կարճ ցանկում, որը շնորհվում է Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում հրատարակված լավագույն անգլալեզու վեպի համար։ 2001-ին նա Los Angeles Times-ի մրցանակներից մեկի հավակնորդն էր «Ծովի մոտ» (By the Sea, 2001) վեպի համար։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---