ԱԱԾ․ ՏՏ կիրառմամբ հանցավոր խումբը խոշոր գումարներ է հափշտակել քաղաքացիներից

ԱԱԾ․ ՏՏ կիրառմամբ հանցավոր խումբը խոշոր գումարներ է հափշտակել քաղաքացիներից

PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն պարզել է, որ Բ. Բ-ն և Դ. Ա-ն, տարբեր անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մտադրությամբ միավորվելով և ստեղծելով կայուն կազմակերպված խումբ, վարձել են համակարգչային բնագավառի մասնագետ և Facebook-ում տեղադրել գովազդ, որ «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունեցողներին շտապ կարգով՝ ընդամենը 10 րոպեում, առանց երաշխավորի, առանց վարկային պատմության՝ տրամադրում է մինչև 4 միլիոն դրամ վարկ:

Նման եղանակով կազմակերպված խմբի անդամները տասնյակ անձանց ուղղորդել են մուտք գործել ajakic.com կայք, որտեղ վերջիններս լրացրել են վարկ ստանալու վերաբերյալ առցանց հայտ:

Հայտ ներկայացրած անձանց հետ հեռախոսային կապ է հաստատել կազմակերպված խմբի անդամներից Բ. Բ-ն` մտացածին անուններով ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից, հավաստիացումներ է տվել, թե իբր վարկի գումարը հաստատվել է, և առաջիկա 20 րոպեների ընթացքում վարկը ստանալու համար հայտատուներից պահանջել է 094-60-58-68, 077-13-73-62 բջջային հեռախոսահամարներով «Թել Սել» վճարահաշվարկային համակարգում նախապես բացված հաշիվներին փոխանցել վարկի մարման առաջին ամսվա գումարի չափով կանխավճար:

Ստանալով պահանջված գումարները՝ վերջիններս մեկ տասնյակից ավելի անձանցից 2021-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 3,939,800 դրամ գումար և տիրացել դրան, որն էլ «Թել Սել» վճարահաշվարկային համակարգից տարբեր օրերի կանխիկացրել է կազմակերպված խմբի անդամներից մեկը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով հիշյալ անձինք ձերբակալվել են, նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են նշված կազմակերպված խմբի նույնաբնույթ այլ գործողություններից, դիմել իրավապահ մարմիններին և հորդորում խոցելի վիճակում հայտնվելուց զերծ մնալու համար օգտվել միայն արդեն ստուգված կամ ստուգելի համակարգերից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---