Նուբար Աֆեյանը՝ Forbes-ի ԱՄՆ ամենահարուստ 400 անձանց ցուցակում

Նուբար Աֆեյանը՝ Forbes-ի ԱՄՆ ամենահարուստ 400 անձանց ցուցակում

PanARMENIAN.Net - Ամերիկահայ գործարար և բարերար, Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ընդգրկվել է Forbes-ի ամենահարուստ 400 ամերիկացու ցուցակում: Նա ցանկում ընդգրկված 44 նոր անձանցից մեկն է։

Աֆեյանը ցուցակում 212-րդ հորիզոնականում է $5մլրդ կարողությամբ։

400 ամենահարուստ ամերիկացիների կարողությունը վերջին տարվա ընթացքում 40%-ով աճել է՝ հասնելով 4.5 տրիլիոն դոլարի։ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ $201 միլիարդ կարողությամբ։

Աֆեյանը Flagship Pioneering ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, որը զբաղվում է նորարարություններով բժշկական և կենսաբանական գիտությունների բնագավառում։ Նա նաև Moderna ընկերության համահիմնադիրն ու նախագահն է, որը համավարակի շրջանում հայտնի դարձավ կորոնավիրուսի դեմ իր արտադրած պատվաստանյութով, որը 2020-ի դեկտեմբերին հավանություն ստացավ ԱՄՆ FDA-ում։

Աֆեյանն իր կարիերայի ընթացքում օգնել է հիմնել ավելի քան 70 պետական և մասնավոր ընկերություն առողջապահության և կենսաբանության ոլորտում։

Աֆեյանը ծնվել է Բեյրությում 1962թ․։ Նրա ընտանիքը Մոնրեալ է տեղափոխվել 1975-ին, Լիբանանում քաղաքացիական պատերազմի պատճառով։

Նուբար Աֆեյանը նաև հայտնի է որպես ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիմնված «Ավրորա» հիմնադրամի համահիմնադիր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---