8 հոկտեմբերի 2021 - 15:05 AMT
Բրիտանիան պարզեցրել է դեպի ՀՀ ուղևորությունների կարգը

Բրիտանիան պարզեցրել է 32 երկիր, այդ թվում՝ դեպի Հայաստան ուղևորությունների կարգը։ Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի ԱԳՆ-ն։

Այսուհետ բրիտանացիներին չեն հորդորի զերծ մնալ Հայաստան այցելելուց, ինչը կպարզեցնի զբոսաշրջային ապահովագրություն ստանալու կարգը, գրում է BBC-ն։

ՀՀ-ն կարմիր գոտում չէր ընդգրկված, սակայն Բրիտանիայի ԱԳՆ-ն խորհուրդ էր տալիս զերծ մնալ այցերից կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։

Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ փոփոխությունը կապված է «հանրային առողջապահության վիճակի բարելավմամբ երկրներից շատերում» և «բրիտանացիների համա ռիսկի նվազեցմամբ պատվաստումների տարածման արդյունքում»։

Հորդորը կկիրառվի բացառությամբ այն դեպքերի, եթե, օրինակ, տեղի առողջապահության համակարգը գերծանրաբեռնված լինի։

Հայաստանից բացի Բրիտանիայի ԱԳՆ-ն պարզեցրել է ուղևորությունների վերաբերյալ իր հորդորները Ալժիրի, Բանգլադեշի, Բելառուսի, Ֆիջիի, Գվինեայի, Ղազախստանի և այլ երկրների համար։

Photo. Reuters