Ընդդիմադիր պատգամավոր. Լայն քայլերով նահանջում ենք ժողովրդավարությունից

Ընդդիմադիր պատգամավոր. Լայն քայլերով նահանջում ենք ժողովրդավարությունից

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանական ճեպազրույցում ասել է, որ ընդամենը քաղաքական միտք արտահայտելու համար մարդուն բերման ենթարկելն անընդունելի է։ «Մենք լայն քայլերով նահանջում ենք ժողովրդավարությունից»,-ասել է նա:

Նա նշել է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ տեղի ունեցող բռնությունները և հարկադրանքի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուղղակի ապտակ ժողովրդավարությանը, գրում է «Փաստինֆոն»։

Հոկտեմբերի 7-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ՀՅԴ երիտասարդական միության անդամները, որի ժամանակ բարձրախոս օգտագործելու համար ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---