ՍՏՀԿ Տրանսպորտի նախարարները կքննարկեն Եվրոպայի ու Սեւծովյան տարածաշրջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության հարցերը

PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ-երկրների տրանսպորտի եւ կապի նախարարների հանդիպումը տեղի կունենա մարտի 25-27 Երեւանում: Ինչպես հաղորդում է Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը, հանդիպմանը կմասնակցեն ՍԾՏՀ անդամ պետություններից Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան:



Հանդիպումը կանցնի «Եվրոպայի եւ Սեւծովյան տարածաշրջանի միջեւ տրանսպորտային հանգույցների զարգացմանն ուղղված ՍԾՏՀ գործունեության հեռանկարները» խորագրի ներքո: Նախատեսվում է նաեւ մի շարք հեղինակավոր միջազգային տրանսպորտային կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանում գտնվող օտարերկրյա դեսպանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությունը:



Հանդիպման ընթացքում քննարկումները կծավալվեն եվրոպական եւ սեւծովյան տարածաշրջանների միջեւ տրանսպորտային հաղորդակցության զարգացման հնարավորությունների շուրջ: ՍԾՏՀ նախարարների անունից նախատեսվում է ընդունել նաեւ ամփոփիչ փաստաթուղթ, որում կներառվեն ՍԾՏՀ անդամ պետությունների կողմից իրականացվելիք աշխատանքների ուղղությունները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---