Ռումինիա-Հայաստան հանդիպմանը մուտքը մարզադաշտ կթույլատրվի միայն պատվաստվածներին

Ռումինիա-Հայաստան հանդիպմանը մուտքը մարզադաշտ կթույլատրվի միայն պատվաստվածներին

PanARMENIAN.Net - Աշխարհի առաջնության Ռումինիա-Հայաստան ընտրական հանդիպմանը մարզադաշտ կարող են մուտք գործել միայն կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստված երկրպագուները (2 դեղաչափ)։

Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին «Ստյաուա» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Ինչպես տեղեկացնում է Bilete.frf.ro-ն, Արտակարգ իրավիճակների ազգային կոմիտեի որոշման համաձայն, հոկտեմբերի 1-ից Բուխարեստում անցկացվող բոլոր մարզական միջոցառումների մուտքը թույլատրվում է միայն պատվաստումային հավաստագրով, տեղեկացնում է Հայաստանի Հանրային Ռադիոն։

Հոկտեմբերի 8-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---