Ալեքսանյանը՝ Ղազինյանին չընտրելու մասին․ Նա չի ծառայել ԶՈւ-ում

Ալեքսանյանը՝ Ղազինյանին չընտրելու մասին․ Նա չի ծառայել ԶՈւ-ում

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, խորհրդարանական ճեպազրույցում անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանին 6-րդ անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ չընտրելու հարցին, որպես պատճառներից մեկը նշել է այն, որ Ղազինյանը չի ծառայել զինված ուժերում։

Դիտարկմանը՝ այսինքն, զինված ուժերում չծառայած Նիկոլ Փաշինյանը կարող էր լինել վարչապետ, բայց Ղազինյանը՝ ոչ, Ալեքսանյանը պատասխանել է. «Այո, պետք է պատկերացում ունենար զինված ուժերի կազմվածքի, կառուցվածքի մասին առնվազն։ Արթուր Ղազինյանը դա չունի»,-գրում է «Առավոտը»։

Հարցին, թե ի՞նչ լիազորություններ ունի փոխնախագահը, ի՞նչն է բուն պատճառը, որ Ղազինյանին համառորեն չեն ուզում ընտրել՝ Ալեքսանյանն ասել է, որ ոչ մի առանձնահատուկ լիազորություն չունի հանձնաժողովի փոխնախագահը:

«Նա մենակ վարում է նիստը, երբ հանձնաժողովի նախագահը բացակայում է»,-ասել է նա:

Որպես Ղազինյանին չընտրելու հաջորդ պատճառ Ալեքսանյանը նշել է Ղազինյանի ֆինանսական մեծ միջոցները, որը նա չի պարզաբանում, թե որտեղից է ստացել:

«Դրանից զատ Արթուր Ղազինյանն անում է մի շարք հայտարարություններ, որոնք ինձ համար անընդունելի են: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ հանձնաժողովի փոխնախագահը դրական վերաբերմունք ունենա ՀՀ ԶՈւ-ի՝ ներքաղաքական կյանքին մասնակցությանը»,-ասել է նա։

Այն հարցին, թե ունեն արդյոք մեկ այլ թեկնածու «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որին ուզում են տեսնել այդ պաշտոնում՝ Ալեքսանյանը պատասխանել է. «Ցանկալի թեկնածու չունենք, ունենք ոչ ցանկալի թեկնածու եւ դա Արթուր Ղազինյանն է»:

ԱԺ իշխող խմբակցությունը 6 անգամ մերժել է ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված Արթուր Ղազինյանի թեկնածությունn ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար։ Այդ պաշտոնն ըստ Դոնթի բանաձևի վերապահված է ընդդիմությանը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---