Թբիլիսին հերքել է «3+3» ձևաչափին մասնակցելու պատրաստակամության մասին լուրը 9 հոկտեմբերի 2021 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրությունները, թե Վրաստանի փոխվարչապետ և ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին իբր հաստատել է «3+3» ձևաչափին մասնակցելու Թբիլիսիի պատրաստակամությունը։ Զալկալիանին մեկնաբանել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությունը «3+3» ձևաչափի ստեղծման մասին, որին ենթադրվում է, որ կմասնակցեն մի կողմից՝ ՀՀ-ն, Ադրբեջանն ու Վրաստանը, մյուս՝ Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան։ «Ցավոք, սոցցանցերում առանձին անձինք սխալ են մեկնաբանում Վրաստանի ԱԳ նախարար հոկտեմբերի 7-ին Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցը։ Միտումնավոր տեղեկություն է տարածվում, թե իբր նախարարը հաստատել է Վրաստանի մասնակցությունն այսպես կոչված «3+3» ձևաչափին»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ ԱԳՆ-ն մեջբերում է արել Զալկալիանիի հարցազրույցից, որտեղ վերջինս հայտարարում է, որ այն պայմաններում, երբ Թբիլիսին չի տեսնում «որևէ գործընթաց՝ ուղղված դեօկուպացիային», շատ բարդ է նման ձևաչափով նստել և խոսել ինչ-որ ենթակառուցվածքային նախագծերի մասին․ գրում է Interfax.ru-ն։ «Վրաստանը պետք է մասնակցի մեծ աշխարհաքաղաքական նախագծերին, սակայն, ոչ պետական շահերի կամ ինչ-որ զիջումների հաշվին։ Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ են»,- Զալկալիանիի խոսքն է մեջբերել Վրաստանի ԱԳՆ Ռազմավարական կոմունիկացիաների դեպարտամենտը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով 3+3 ձևաչափի գաղափարին, հայտարարել էր, որ իրանական կողմը դրական է արձագանքել այդ գաղափարին, նույնպիսի վերաբերմունք կա Ադրբեջանում և Թուրքիայում։ «Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հուսով ենք, որ Վրաստանը ևս, անկախ իր խնդիրներից, կկարողանա իր շահը տեսնել խորհրդակցությունների և այդ տարածաշրջանի արագացված զարգացման վերաբերյալ որոշումների համաձայնեցման նման մեխանիզմի ստեղծման մեջ»,- ասել էր նա։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |