Երևանի 40 շենք արդեն օգտվում է արևային էներգիայից

Երևանի 40 շենք արդեն օգտվում է արևային էներգիայից

PanARMENIAN.Net - «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի առաջին փուլում ներառված մայրաքաղաքի 43 բազմաբնակարան շենքերից 40-ում արդեն իսկ տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ։

Նաև անցկացվել են արտաքին և ներքին լուսավորության նոր համակարգեր, տեղադրվել լուսադիոդային լամպեր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Ծրագիրը ներառում է 90 շենք:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության աջակցող խմբի ներկայացուցիչներն այցելել են շենքեր և ծանոթացել կատարված աշխատանքներին, համակարգի արդյունավետությանն ու էներգախնայողության ցուցանիշներին: Նշվել է, որ մյուս շենքերում աշխատանքներն ընթացքի մեջ են:

 Ուշագրավ
Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
---