Հաթիբզադե․ Իրանի օդային տարածքը բաց է ադրբեջանական ինքնաթիռների համար

Հաթիբզադե․ Իրանի օդային տարածքը բաց է ադրբեջանական ինքնաթիռների համար

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի օդային տարածքը բաց է ադրբեջանական ինքնաթիռների համար՝ հերքելով ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները, թե իբր պաշտոնական Թեհրանը փակել է երկինքը Ադրբեջանի օդանավերի համար։

Անդրադառնալով Թեհրանի և Բաքվի կապերին՝ Հաթիբզադեն բնութագրել է դրանք որպես նորմալ՝ հայտարարելով, որ Իրանի սահմաններն ու օդային տարածքը բաց են, գրում է IRNA-ն։

Նա նշել է, որ Իրանն իր մտահոգությունն է հայտնել մի շարք հարցերի շուրջ և Ադրբեջանում խոստացել են ամեն ինչ շտկել։ Ընդ որում, ըստ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, գլխավոր սկզբունքը, որով ղեկավարվում է Թեհրանը, դա «եղբայրական վարքագիծն է»։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեցին, որ Իրանը փակել է օդային տարածքը դեպի Նախիջևան Ադրբեջանի ինքնաթիռների համար։ Սոցցանցերում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, թե Թեհրանը փակել է իր օդային տարածքը նաև Բաքվից Նախիջևան թռչող ուղևորատար ինքնաթիռների համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---