12 հոկտեմբերի 2021 - 10:52 AMT
Թբիլիսիում կորոնավիրուսով հոսպիտալացվել է հասարակական գործիչ Գեորգի Վանյանը

Թբիլիսիում կորոնավիրուսով հոսպիտալացվել է Գեորգի Վանյանը, որը հայտնի է որպես հայ-ադրբեջանական հաշտեցման ծրագրերի մասնակից ու կազմակերպիչ։

Վերջին 10 օրերին Վանյանը ինքնամեկուսացման մեջ էր, իսկ հոկտեմբերի 9-ին նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել՝ երկու թոքերն էլ ախտահարված են, գրում է apsny.ge-ն։

Վանյանը նաև ուղեկցող հիվանդություն ունի՝ քրոնիկ թոքաբորբ։ Ընկերների հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ նա բողոքել է շնչառության հետ կապված խնդիրներից։

Վանյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է։

Ըստ նրա ընկերների, Վանյանը Թբիլիսիում մենակ էր, նրան ոչ ոք չէր ուղեկցում։