ՀՀ-ն և Սուրբ աթոռը կգործակցեն մշակույթի ոլորտում․ Հուշագիր կա

ՀՀ-ն և Սուրբ աթոռը կգործակցեն մշակույթի ոլորտում․ Հուշագիր կա

PanARMENIAN.Net - Հայաստանը և Սուրբ աթոռը կգործակցեն մշակույթի ոլորտում։ Հռոմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որը հայկական կողմից ստորագրել է Սուրբ աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, Սուրբ Աթոռի կողմից՝ Մշակույթի քահանայապետական խորհրդի քարտուղար Փոլ Թայգեն։

Պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սուրբ աթոռի մշակույթի քահանայապետական խորհուրդ, հանդիպում ունեցել քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ:

Հայաստանի նախագահն ու կարդինալ Ջանֆրանկո Ռավազին նշել են, որ այցի շրջանակում ստորագրվող՝ մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա համատեղ հետազոտություններ իրականացնել պատմական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ։ «Հուսով ենք, որ այն կխթանի ավելի սերտացնել Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերը մշակույթի, գիտության, հնագիտության, աստվածաբանության և այլ ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանյայց առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև»,- ասել է նախագահ Սարգսյանը։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սուրբ աթոռի միջև փոխգործակցությանը և միջեկեղեցական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սուրբ աթոռի միջև մշակութային, կրթական և պատմական ժառանգության պահպանման ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են միջեկեղեցական հարաբերությունների հարուստ օրակարգը և կարևորել դրանց շարունակականության ապահովումը, ինչպես նաև երկու երկրների պատմամշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններն արտացոլող համատեղ ձեռնարկների իրականացումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---