12 հոկտեմբերի 2021 - 14:23 AMT
Ղազինյանը 7-րդ անգամ չի ընտրվել է ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին արդեն 7-րդ անգամ չի ընտրվել ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

Ընդդիմադիր պատգամվորները չեն մասնակցել հանձնաժողովի նիստին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Մեր ընդդիմադիր գործընկերները բացակայում են, նշանակում է, որ իրենք իրենց թեկնածուին թաքցնում են հանձնաժողովից: Քննարկումների ընթացքում հնարավոր է ինչ-որ եզրահանագումների գայինք, սակայն իրենք բացակայում են»,-ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

ՔՊ խմբակցության պատգամավորները հերթական անգամ միայնակ քննարկել են Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Նրանք ձեռնպահ են քվեարկել։

Իշխանական պատգամավորները Ղազինյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել նաև Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է ընդդիմությանը։