Կարապետյան․ 8.6 մետրանոց նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է12 հոկտեմբերի 2021 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Չինաստանից Երևան է հասել 8.6 մետրանոց 211 նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Առաջին խմբաքանակն արդեն Երևանում է, մնացածն էլ կհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Պետք է սպասենք, որպեսզի ամբողջ խմբաքանակը հասնի, զուգահեռ ընթանում են լիցենզավորման ու այլ փաստաթղթավորման գործընթացներ։ Այդ ամենից հետո միայն նոր ավտոբուսները կբաշխվեն ըստ երթուղիների»,- նշել է Կարապետյանը։ Սեպտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել էր, որ ավտոբուսները Երևան կհասնեն հոկտեմբերի վերջին։ Նոր ավտոբուսները մասամբ լրացնելու են գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ էլ աշխատելու են նոր երթուղիներում։ Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսել է իր աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման է հանձնվել առաջին անգամ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |