Սիմոնյան․ Շուտով ԱԺ չեն մտնի չպատվաստվածներն ու չթեստավորվածները

Սիմոնյան․ Շուտով ԱԺ չեն մտնի չպատվաստվածներն ու չթեստավորվածները

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զգուշացրել է, որ շուտով առանց կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրի ԱԺ շենք չի թույլատրվի մտնել։

«Այն մարդիկ, որոնք պատվաստված չեն կամ չունեն բացասական թեստ, ԱԺ շենք մուտք չեն գործելու»,-ասել է Սիմոնյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Ես խոստանում եմ, որ ՀՀ-ում շատ կարճ ժամանակ անց մարդիկ առանց պատվաստվման չեն կարողանալու շատ տեղեր գնալ»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Այնուհետև հայտարարվեց, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 14-ից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---