Իրանի ԱԳՆ․ Հստակ տեղեկատվություն ունենք Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխման մասին12 հոկտեմբերի 2021 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ հստակ տեղեկատվություն ունեն Ադրբեջան ահաբեկչական խմբերի տեղափոխման մասին։ «Իրանը նույնսիկ նրանց խոսակցությունների աուդիոֆայլեր է ստացել և պահում է նրանց հետախուզության տեսադաշտում։ Մենք ասել ենք ադրբեջանական կողմին, որ դա անընդունելի է մեզ համար։ Նրանք ամենաբարձր մակարդակով խոստացել են վերացնել այդ մտավախությունները»,-ասել է նա Իրանի ազգային ռադիոյին տված հարցազրույցում։ Հաթիբզադեն նշել է, որ Ադրբեջանի հետ շատ լավ, բարի ու բազմակողմ հարաբերություններ են ձևավորված և երկու կողմի պաշտոնյաների փոխադարձ այցերը շարունակվում են։ «Տարածաշրջանում կան երրորդ ուժեր, որոնք չեն ցանկանում, որ Իրանն ու Ադրբեջանը բարեկամական հարաբերություններ ունենան։ Ուստի, նրանք ֆեյք կամ կեղծ նորություններ են հրապարակում և փորձում են օգուտ քաղել երկու երկրում մարդկանց տրամադրություններից՝ սեփական շահից ելնելով»,-ասել է Հաթիբզադեն։ «Մամուլի ասուլիսում ես հիշատակեցի, որ մեր հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ բնական են, իսկ դրանց բացակայությունը՝ անբնական։ Խոսելով Կովկասում իրադարձությունների մասին՝ մենք կարևորել ենք հարևան երկրների իրավունքների իրացման քաղաքականությունը։ Այդ համատեքստում ողջունել ենք Ադրբեջանի իրավունքի իրացումը, բայց չենք համարել, որ պատերազմը ճիշտ միջոց է և ընդգծել ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը։ Իրանն ու ՌԴ-ն սատարել են հակամարտող կողմերի միջև բանակցություններին»,-ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա նշել է նաև, որ Իրանն ու ՌԴ-ն նպաստել են պատերազմող կողմերի միջև դիվանագիտայան բանակցությունների անցկացմանը՝ նկատի ունենալով Ադրբեջանի և ՀՀ 2020թ․ աշնան պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ 44-օրյա պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանը հայտարարել է, որ, ըստ իր տեղեկատվության, Թուրքիան սիրիացի վարձկաններ է բերել Ադրբեջան։ Թուրքիան և Ադրբեջանը ժխտում են դա, սակայն, միջազգային մամուլում բազմիցս են այդ փաստը հաստատող ապացույցներ հրապարակվել։ Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործումը հաստատել են նաև Ֆրանսիան, ԵՄ-ն և Պենտագոնը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |