Ամերիաբանկը «Տարվա ամենահուսալի բանկ»՝ ըստ Global Finance-ի12 հոկտեմբերի 2021 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Global Finance հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա ամենահուսալի բանկը» Հայաստանում: «Նախորդ տարի տեղի ունեցած իրադարձությունները վկայում են բանկային համակարգի կայունության մասին, որը պահպանվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած անկումային պայմաններում: Բանկերը ոչ միայն ապահովեցին խիստ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, այլև շատ դեպքերում աջակցեցին համավարակի պայմաններում անհրաժեշտ սարքավորումներ ու պարագաներ ձեռք բերելու հարցում»,- նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն: Նրա խոսքով, ամենահուսալի բանկերը կայունության գրավականն են: «Այսօր էլ ամենահուսալի բանկերը շարունակում են աջակցել իրենց երկրների կառավարությանն ու համայնքներին` համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ցնցումները հնարավորինս արագ հաղթահարելու հարցում»,- նշել է նա: Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է, որ նման դժվարին ժամանակներում երկրի ամենահուսալի բանկ ճանաչվելն իսկապես մեծ պատիվ է Բանկի համար. «Որպես Հայաստանի ամենամեծ ֆինանսական հաստատություն` մենք մեծ պատասխանատվություն ստանձնեցինք և համավարակի ընթացքում աջակցեցինք անհատներին, ձեռնարկություններին և համայնքներին: Կապիտալի, ֆինանսավորման և իրացվելիության մեր կայուն դիրքերը, ճգնաժամի պայմաններում ռիսկերը գնահատելու և կառավարելու ունակությունն օգնեցին մեզ ոչ միայն դիմակայել, այլև ավելի հզորանալ»: Արդեն ավելի քան քսանհինգ տարի Global Finance ամսագրի կողմից հրապարակվող աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա ցանկը հանդիսանում է ֆինանսական ոլորտի գործընկերների հուսալիության ճանաչված և վստահելի չափանիշ: Հաղթողներն ընտրվել են` հիմք ընդունելով Moody's, Standard & Poor's և Fitch գործակալությունների կողմից աշխարհի 1000 ամենախոշոր բանկերին տրված արտարժութային երկարաժամկետ վարկանիշների վերլուծությունը և գնահատումները: Բանկը ներկայացրել է նաև աշխարհի ամենահուսալի բանկերի վարկանիշային ամբողջական աղյուսակը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |