23 մարտի 2009 - 21:46 AMT
Հայ սուսերամարտիկները կմասնակցեն Բելֆաստում կայանալիք երիտասարդա-պատանեկան ԱԱ
Հայ սուսերամարտիկները կմասնակցեն Բելֆաստում (հյուսիսային Իռլանդիա) ապրիլի 4 -13 կայանալիք երիտասարդական ԱԱ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնելՀայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի մամլո քարտուղար Արտաշես Մադոյանը, Հայաստանից ԱԱ մասնակցելու կմեկնեն 2 սուսերամարտիկ:

«Մենք Բելֆաստ կուղարկենք երկու սուսերամարտիկների` Սպարտակ Հարությունյանին եւ Ռոբերտ Խաչատրյանին: Սպարտակը Հայաստանի գործող չեմպիոնն է, իսկ Ռոբերտը` անցյալ տարվա: Երկուսն էլ 17 տարեկան են, ուստի հերթով կմասնակցեն սկզբում պատանիների առաջնությանը, ապա երիտասարդների, քանի որ նրանց տարիքային կարգը համապատասխանում է երկու առաջնություններին»,- նշել է Մադոյանը:

Մադոյանի խոսքով, մայիսին կկայանա նաեւ Հայաստանի հասուն սուսերամարտիկների առաջնությունը, իսկ այդ միջոցին երիտասարդ սուսերամարտիկները (մինչեւ 17 տարեկան) կմասնակցեն Քութայիսի միջազգային առաջնությանը: