Beeline-ում մեկնարկել է iPhone 13-ի նախավաճառքը12 հոկտեմբերի 2021 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia–ն (ապրանքանիշը՝ Beeline) տեղեկացնում է, որ iPhone 13 մոդելի սմարթֆոններրն արդեն հասանելի են նախապատվերի համար: Գրանցել այն հնարավոր է կայքում։ Սմարթֆոններրը կարելի է գնել կանխիկ և ապառիկ: Apple-ի նախորդ մոդելներից iPhone 13-ը տարբերվում է ավելի հզոր ու էներգաարդյունավետ A15 Bionic պրոցեսորով: Այդ չիպի և ավելի հզոր մարտկոցի շնորհիվ զգալիորեն բարելավվել է սմարթֆոնի աշխատանքի տևողությունը: iPhone 13 Pro և Pro Max մոդելները հագեցած են 120 հերց հաճախականություն ունեցող էկրանով: Ամենահզոր iPhone 13 Pro Max-ի հիշողության ծավալը աճել է միչև 1 ՏԲ: Team Telecom Armenia–ն (ապրանքանիշը՝ Beeline) Հայաստանում հանդիսանում է Apple-ի պաշտոնական վերավաճառողը: Ընկերությունը Apple-ի սարքավորումների համար տրամադրում է պաշտոնական երաշխիք և սպասարկում: iPhone 13-ի պաշտոնական վաճառքը Հայաստանում մեկնարկելու է հոկտեմբերի 15-ին: Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 100 անվճար համարին, կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |