«Առավոտ»․ Գողության մեջ կասկածվողները Սոթքի հանք են մտել Ադրբեջանի տարածքից

«Առավոտ»․ Գողության մեջ կասկածվողները Սոթքի հանք են մտել Ադրբեջանի տարածքից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքի անվտանգության պետի տեղակալ Կարեն Ղ.-ն ոստիկանություն հաղորդում է տվել գողության մասին։ ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Ի.-ն հայտնել է, որ գողություն կատարող անձիք հանք մուտք են գործել Ադրբեջանի տարածքից, տեղեկացնում է «Առավոտը»։

Ըստ հաղորդագրության՝ հոկտեմբերի 11-ին ժամը 09.50-ի սահմաններում «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Ի.-ն հանքի 40-րդ հանքախորշի մուտքից գնացել է մոտ 2.2 կմ դեպի «Կարիեր» կոչվող տարածք և պատին կախված տեսել է հայկական զինվորական համազգեստ, վառվող մոմ, լսել է աշխատանքի ձայներ և տեսել մարդկային ստվերներ:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---