300 կովիդ-հիվանդ հոսպիտալացման հերթի մեջ է, ազատ մահճակալ չկա13 հոկտեմբերի 2021 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում, կորոնավիրուսով պայմանավորված, իրավիճակը բավականին լարված է՝ հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է։ Այդ մասին հայտարարել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը, գրում է Aysor.am-ը։ Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն, իր հերթին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Ռոմելլա Աբովյանը նշել է, որ հիվանդացության ցուցանիշը 475 է, եթե հասնենք 500-ի, ապա Հայաստանը կհայտնվի վառվող կարմիր գոտում։ Նա նշել է, որ դեպքերը բավականին ծանր են։ «Ունենք մոտ 50 տոկոս դեպքերի աճ, վարակի վերարտադրողականության ցուցանիշը մեկից բարձր է, ինչը խոսում է այն մասին, որ վարակը շատ արագ տեմպերով տարածվում է», - ասել է նա։ Աբովյանի խոսքով՝ ցավոք, ունենք մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում 1․5-ից մինչև 1․7 անգամ դեպքերի աճ։ Բացի դրանից, Հայաստանն արդեն մոտենում է վառվող կարմիր գոտուն։ Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսը երիտասարդացել է ու, հիմնականում, ավելի շատ թիրախավորված է 30-50 տարեկան ազգաբնակչությունը, կան նաև դեպքեր երեխաների շրջանում, ովքեր ունեն հոսպիտալացման կարիք ու այս պահին բուժում են ստանում։ Հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 275 077 դեպք, որոնցից 250 576-ն` առողջացած, 5646-ը` մահվան ելքով: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է |