Վիրաբյան․ Արցախից 20,434 մարդ է տեղահանվել

Վիրաբյան․ Արցախից 20,434 մարդ է տեղահանվել

PanARMENIAN.Net - Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը «Տեղահանված ու բռնագրաված Հադրութ. մեկ տարի անց» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարել է, որ 5294 ընտանիք է տեղահանվել Արցախից՝ 20,434 մարդ: Նա հավելել է, որ միայն շտաբի տվյալներն են։

Քննարկումը կազմակերպել էր «Հայաստան» խմբակցությունը:

«Կանխվել է առաջին հերթին սոցիալական աղետ հասկացողությունը: Բայց խնդիրներ կան, որոնք շաղկապված են իրար»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։

Վիրաբյանը նշել է, որ շտաբի տանիքի ներքո գործում են պետական կառավարման ոլորտի ստորաբաժանումներ, որոնք պետական սպասարկում, ծառայությունների մատուցում են իրականացնում տեղահանվածներին:

Նա նշել է, որ օգոստոս-սեպտեմբերին շատ էին խնդիրները՝ կապված դպրոցներում երեխաներին տեղավորելու հետ՝ արտահերթ քվոտայով: Բայց մանկապարտեզներում տեղավորելու խնդիրը մինչ օրս լուծված չէ, Երևանում այդ խնդիրը մինչ այդ էլ կար հենց երևանցիների համար:

Հաջորդ խնդիրը առողջապահության ոլորտից է: Վիրաբյանն ասել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում խնդիրներ են առաջացել՝ պետպատվերով վիրահատվելու հետ կապված: Նա նշել է, որ բավարարվել են առաջին հերթին այն դիմումները, որոնք անհետաձգելի են: Պլանային կամ կյանքին վտանգ չսպառնացող միջամտությունները լինելու են հաջորդ տարվա եռամսյակում։

«Վերջին տասնօրյակին ՀՀ է տեղափոխվել Արցախից 714 անձ՝ 50 ընտանիք, որից 319-ը՝ անչափահաս: Տեղահանվածներից 724 անձ տեղափոխվել է արտերկիր», ասել է նա:

Անդրադառնալով կարգավիճակի հարցին՝ Վիրաբյանն ասել է, որ նրանք հանդիսանում են ՀՀ քաղաքացի, անձնագրի մեջ նշված է ՀՀ, ուստի կարգավիճակի հարց չի առաջանում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---