ԱԱԾ․ 3 բուժաշխատող է ձերբակալվել՝ 1-ին մեղադրանք է առաջադրվել

ԱԱԾ․ 3 բուժաշխատող է ձերբակալվել՝ 1-ին մեղադրանք  է առաջադրվել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը փաստական տվյալներ է ձեռք բերել, որ Երևանի մի շարք բուժհաստատությունների պաշտոնատարներ, լիազորված լինելով կազմակերպելու Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը, ՀՀ-ից տվյալ ժամանակ բացակայող մի շարք անձանց իբր բժշկական զննության ենթարկելու և պատվաստելու վերաբերյալ ակնհայտ կեղծ գրառումներ են կատարել պատվաստման համար հիմք հանդիսացող ամբուլատոր բժշկական քարտերում և պատվաստանյութերը չեն օգտագործել նպատակային նշանակությամբ։

Արդյունքում պատվաստումներ չեն իրականացրել, այլ հիշյալ անձանց կողմից պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ են մուտքագրել ARMED համակարգ, որի հիման վրա նշված համակարգում յուրաքանչյուր անձի անձնական տվյալներով և լուսանկարով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ:

Հիշյալ դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է 6 քրեական գործ՝ թվով 6 բուժհաստատությունում չարաշահումների վերաբերյալ, որոնց շրջանակներում ձերբակալվել է 3 բուժաշխատող։ Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածների հատկանիշներով և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նշվում է, որ քննությանը համընթաց շարունակվում են նաև իրականացվել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նմանօրինակ չարաշահումների հնարավոր դրսևորումները հայտնաբերելու և դրանց հետագա ընթացքը խափանելու ուղղությամբ:

ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ապօրինի ճանապարհով Covid-19 համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելուց և դրանք օգտագործելուց՝ հիշեցնելով, որ այսօրինակ արարքները քրեորեն հետապնդելի են և առաջացնում են քրեական պատասխանատվություն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է Covid-19 համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։ Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---