Լիճքում 1866 մ երկարությամբ միակողմանի մայթ է կառուցվում

Լիճքում 1866 մ երկարությամբ միակողմանի մայթ է կառուցվում

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հատվածում 1866 մետր երկարությամբ միակողմանի մայթ է կառուցվում։ Պատվիրատուն ՏԿԵ նախարարությունն է, տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

Ամբողջ երկայնքով մեկ տեղադրվում են բազալտե եզրաքարեր։

1484 գծամետր մայթը կառուցվում է 1․50 մետր լայնությամբ, 235 գծամետրը՝ 1 մետր լայնությամբ, 147 գծամետրը՝ 1․38 մետր լայնությամբ։ Սալիկապատվող մայթի ընդհանուր մակերեսը կազմում է 2664,7 քառակուսի մետր։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 20-ից և կավարտվեն նոյեմբերին։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 64 միլիոն 254 հազար դրամ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---