Չպատվաստվածներն ու չթեստավորվածները կարող են զրկվել ամենամյա ստաժից և արձակուրդից

Չպատվաստվածներն ու չթեստավորվածները կարող են զրկվել ամենամյա ստաժից և արձակուրդից

PanARMENIAN.Net - Հայաստանում աշխատող քաղաքացիները կարող են կորցնել ամենամյա ստաժն ու արձակուրդը, եթե չպատվաստվեն կորոնավիրուսի դեմ կամ ՊՇՌ թեստ չհանձնեն աշխատանքի ներկայանալիս։ Այդ մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

Նախարարի տեղակալն անդրադարձել է աշխատանային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծին, ըստ որի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի բացակայության պատճառով գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին անցնել աշխատանքի, չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ, գրում է «Փաստինֆոն»։

«30 օր աշխատանքի չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանալու լուծել աշխատանքային պայմանագիրը։ Պայմանագիրը կարող է լուծվել նաև, եթե աշխատողի բացակայությունները 1 տարվա ընթացքում կազմում են 50 և ավելի օր»։

Նախարարի տեղակալը նշել է նաև, թե առաջարկվող նախագծով ինչ այլ դժվարություններ կառաջանան աշխատողների համար։ «Ի՞նչ է կորցնում աշխատողը։ Այդ ժամանակահատվածը չի կուտակվելու ամենամյա արձակուրդ և դա չի համարվելու ստաժ»,- ասել է նախարարի տեղակալը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զգուշացրել է, որ շուտով առանց կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրի ԱԺ շենք չի թույլատրվի մտնել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Այնուհետև հայտարարվեց, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 14-ից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---