Ակբա բանկ. Հեռախոսահամարի միջոցով ստացեք և միջազգային փոխանցումներ արեք

Ակբա բանկ. Հեռախոսահամարի միջոցով ստացեք և միջազգային փոխանցումներ արեք

PanARMENIAN.Net - Ակբա բանկը առաջինը Հայաստանում գործարկել է հեռախոսահամարի միջոցով քարտից քարտ միջազգային փոխանցումների իրականացման նոր ծառայություն:

Դրա շնորհիվ այսուհետ հնարավոր է 24/7 ռեժիմով հեռախոսահամարի միջոցով արտերկիր գումար փոխանցել և ստանալ։ Ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ունենալ acba digital և Ակբա բանկի կողմից թողարկված Visa կամ Mastercard:

Փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է acba digital-ի «Փոխանցել» բաժնից ընտրել «Քարտից քարտ» տարբերակը, ապա՝ սեղմել «Visa Փոխանցումներ» կոճակը, ընտրել «Հեռախոսահամարով» տարբերակը, մուտքագրել փոխանցումը ստացողի հեռախոսահամարն ու հաստատել փոխանցումը:

Առաջարկվող ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։

Նոր ծառայության միջոցով քարտից քարտ փոխանցումներ կատարելու և ստանալու համար հասանելի երկրները ներկայացված են ցանկում:

Բանկի կողմից առաջարկվող դրամական փոխանցումների մյուս ծառայություններն են՝

- Հեռախոսահամարով փոխանցումներ Սբերբանկից

- Փոխանցումներ առանց հաշվի բացման

- Փոխանցումներ բանկային հաշվով

- Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի և acba digital հարթակի միջոցով

Արագ փոխանցումների համակարգեր՝

- Unistream

- Moneygram

- Ria Money Transfer

- Xpress Money

- Converse Transfer

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---