Նովա հովազը վերադարձել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածք

Նովա հովազը վերադարձել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածք

PanARMENIAN.Net - 2021-ի սեպտեմբերին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում տեղադրված թակարդ տեսախցիկները ֆիքսել են Նովա անունով հովազին, որն արդեն մեկ տարի է՝ մշտադիտարկվում է CWR տարածքներում, տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

Այն, որ հովազը նկատվում է նույն տարածքում, վկայում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ապահով և կերով հարուստ տարածք լինելու մասին գիշատիչ հովազի համար և վերջինս մշտական բնակություն է հաստատել CWR-ում։

«Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նովա անունով հովազն առաջին անգամ նկարահանվել է CWR տարածքում դեռևս 2020-ի աշնանը։

Կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) Endangered EN C2a(i), իսկ տեսակը` Near Threatened կարգավիճակով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---