ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ անորոշ ձևակերպումով վիրավորանքի քրեականացումը վիճարկելու14 հոկտեմբերի 2021 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նշվում է, որ խոսքը ՔՕ 137.1-րդ հոդվածի մասին է, որը լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով: 2021-ին ԱԺ կողմից ընդունված փոփոխություններով Քրեական օրենսգրքում նոր հոդված է ավելացել` 137.1-ը, որ վերնագրված է՝ «Ծանր վիրավորանք»։ Վիրավորանքի համար սահմանվել է մինչև 3 մլն դրամ տուգանք։ ՄԻՊ-ը միջնորդել է նաև կասեցնել ՔՕ 137.1-րդ հոդվածի գործողությունը մինչև ՍԴ-ում գործի դատաքննության ավարտը: «Նշվում է, որ նախ անթույլատրելի էր այս նախագծի ընդունումն ԱԺ արտահերթ նստաշրջանում՝ առանց լայն քննարկումների, այն էլ «կիսատ ժառանգություն 8-րդ գումարման խորհրդարանին չթողնելու» ձևական պատճառաբանությամբ: Ակնհայտ է, որ չկան հայհոյանքի և այլ վիրավորանքի թվացյալ շեմը տարբերելու չափանիշները ոչ միայն քաղաքացիների, այլ հենց դատախազության, քննիչների ու փաստաբանների կամ ցանկացած այլ մեկի համար։ Նշվում է, որ հոդվածը հատկապես խնդրահարույց է դարձնում ծանր վիրավորանքի համար խիստ պատասխանատվություն սահմանող մասը, որը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ: «Բայց այս ձևակերպումները սկզբունքային հարցեր են առաջ բերում՝ օրինակ՝ արդյոք հրապարակախոսական գործունեություն են սոցցանցերում լայն տարածում ունեցող տեսաուղերձները, կամ ի՞նչ է քաղաքական գործունեությունը, ի՞նչ է հասարակական գործունեությունը։ Ստացվում է, որ ՔՕ այս հոդվածով ոստիկանությունը պետք է տոտալ ուսումնասիրի սոցցանցերում (Facebook, Twitter, Youtube և այլն) բոլոր տեսակի լրատվամիջոցների ու սոցցանցերի օգտատերերի գրառումները, հրապարակումները, դրանց հազարավոր մեկնաբանությունները: Այս ամենին պետք է ավելացնել կեղծ օգտատերերի ու նրանց մեկնաբանությունների հազարավոր քանակները, դրանք իրական օգտատերերից տարբերակելը: Պետք է հաշվի առնել նաև արտերկրից, օրինակ, սփյուռքից գրառումները: Հակառակ պարագայում՝ չի ապահովվի օրենքի լիարժեք կիրառություն ու հետևաբար՝ իրավունքի գերակայություն»,-ասվում է գրառման մեջ։ Նշվում է, որ այս ամենը հարցեր է առաջ բերում՝ թե, օրինակ, այս ամենի համար ինչ կարողություններ ունեն իրավապահ մարմինները, դատարանները՝ օրինակ, ի՞նչ անի ոստիկանությունը, եթե քաղաքացին կոնկրետ անձի հայհոյանք կամ վիրավորանք է գրում օտար լեզվով (ասենք, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն կամ լեհերեն): «Ստացվում է՝ եթե, ասենք, Ոստիկանությունը լիարժեք չարձագանքի գործ ենք ունենալու 137.1-րդ հոդվածի ոչ բոլորի նկատմամբ կիրառության, հետևաբար՝ հատվածական, խտրական մոտեցմամբ կիրառության հետ:Հետևաբար, պետությունն ինքն իրեն, իր իրավապահ ու դատական համակարգերը դարձնում է սեփական անորոշ քայլերի զոհը և տանում է պարտադրված խտրականության»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ: Դիմումում պրակտիկ կոնկրետ օրինակներով ցույց է տրված հոդվածի բացասական ազդեցությունը մարդու սահմանադրական իրավունքների վրա: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու ՌԴ ԱԳՆ–ում կարծում են՝ 102–րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ երաշախավորն է Նշվել է, որ Արևմուտքը փոխարենը ոչինչ չի առաջարկում |