Աբդուլլահ Գյուլ. Իրաքի էներգառեսուրսների տեղափոխումը կիրականացվի Թուրքիայի տարածքով

PanARMENIAN.Net - Իրաքի էներգառեսուրսների տեղափոխումը կիրականացվի Թուրքիայի տարածքով: Այդ մասին Իրաք կատարծ իր այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Այցի շրջանակներում Թուրքիայի նախագահը հանդիպել է իր իրաքցի պաշտոնակից Ջալալ Թալաբանիի հետ: Վերջերս Թուրքիան ու Իրաքը պայմանավորվել են համատեղ աշխատել տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ: Սերտ աշխատանքի հնարավորություններն ընդլայնվեցին այն բանից հետո, երբ Իրաքը, Թուրքիան ու ԱՄՆ-ն պայմանավորվեցին համատեղ հանձնաժողով ստեղծել, ինչը թույլ կտա կողմերին միասին աշխատել առկա խնդիրների լուծման վրա, հաղորդում է NTV-Turk-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---