«Սպուտնիկ Լայթի» արդյունավետությունը կովիդի «դելտա» շտամի դեմ 70% է

«Սպուտնիկ Լայթի» արդյունավետությունը կովիդի «դելտա» շտամի դեմ 70% է

PanARMENIAN.Net - «Սպուտնիկ Լայթի» արդյունավետությունը կորոնավիրուսի «դելտա» շտամի դեմ կազմել է 70%։ Այդ են վկայում Գամալեայի անվան կենտրոնի հետազոտման արդյունքները, որոնք հրապարակվել են medRxiv պորտալում, տեղեկացնում է Ռուսաստանի Ուղիղ ներդրումների հիմնադրամը։

Ըստ հոդվածի, կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը 70% արդյունավետություն է դրսևորել վարակի «դելտա» շտամի դեմ՝ պատվաստմանը հաջորդած 3 ամսում։ Մինչև 60 տարեկան տարիքային խմբում պատվաստանյութի արդյունավետությունը գերազանցել է 75%-ը, գրում է Interfax-ը։

Ընդ որում, պատվաստանյութի արդյունավետությունը «դելտա» շտամի դեմ մինչև 60 տարեկան տարիքային խմբում գերազանցել է 75%-ը, իսկ արդյունավետությունը ծանր դեպքերի և հոսպիտալացման պարագայում «ավելի բարձր է» եղել։

Հետազոտությունն իրականացվել է ընթացիկ տարվա հուլիսին՝ Մոսկվայում, «Սպուտնիկ Լայթով» պատվաստված 28,000 անձի տվյալների ուսումնասիրության հիման վրա՝ 5․6 մլն չպատվաստված ռուսաստանցիների համեմատությամբ։

«Սպուտնիկ Լայթը» կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչն է։ «Սպուտնիկ V»-ին կիրառվում է նաև Հայաստանում։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---