Նախագահ․ Հետաքրքրված ենք Elettronica Group-ի հետ կիբերանվտանգության, արհեստական բանականության ոլորտներում գործակցությամբ![]() 14 հոկտեմբերի 2021 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հետաքրքրված է իտալական հանրահայտ Elettronica Group-ի հետ կիբերանվտանգության, մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտներում փոխգործակցությամբ: Այդ մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է Elettronica Group ընկերության հիմնադրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ իր ողջույնի խոսքում։ Միջոցառումը տեղի է ունեցել Հրռոմում հոկտեմբերի 12-ին։ Ընդգծելով, որ նշված ոլորտներում մեր երկիրը զարգացման մեծ ներուժ ունի, Հայաստանի նախագահն ասել է, որ իր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը: Elettronica Group-ը պաշտպանության, կիբերանվտանգության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում ծառայություններ մատուցող աշխարհի առաջատար ընկերություններից է: Ընկերությունը մեծ ռեսուրսներ է օգտագործում հետազոտություններ ու զարգացման ծրագրեր իրականացնելու համար և գրասենյակներ ունի աշխարհի տարբեր կետերում: Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոն ու Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրունո լե Մերը: Elettronica Group-ի 70-րդ տարեդարձի հանդիսությանը ներկա են եղել Իտալիայի պաշտպանության նախարար Կլաուդիո Գրացիանոն, տնտեսական զարգացման նախարար Ջանկարլո Ջորջետին, Իտալական կիբերանվտանգության գործակալության տնօրեն Ռոբերտո Բալդոնին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |