Զախարովա․ Մարտակերտի ողբերգական միջադեպը հաստատում է եռակողմ հայտարարությունների կատարման կարիքը

Զախարովա․ Մարտակերտի ողբերգական միջադեպը հաստատում է եռակողմ հայտարարությունների կատարման կարիքը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով Մարտակերտի շրջանում ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանությանը, ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին և նշել, որ ողբերգական այդ միջադեպը հաստատում է եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների անկասելի կատարման անհրաժեշտությունը:

Նա նաև կոչ է արել հակամարտության կողմերին հնարավորինս շուտ վերացնել փոխադարձաբար խնդրահարույց հումանիտար հարցերը՝ փոխանակելով գերիներին «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով, և ականապատ տարածքների ամբողջական քարտեզները։

«Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քննություն է վարում երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ: Ռուս խաղաղապահներն իրենց պատասխանատվության գոտում միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման նպատակավ մշտական համագործակցության մեջ են Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբերի հետ»,- նշել է նա:

Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում ռուս խաղաղապահի ուղեկցությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։

Photo. TASS
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---