Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկն անվանակոչվել է ՀՀ անունով՝ Esplanade d'Arménie

Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկն անվանակոչվել է ՀՀ անունով՝ Esplanade d'Arménie

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Փարիզի քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում գտնվող հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքն անվանակոչվել է ՀՀ անունով՝ ստանալով Հայաստանի էսպլանադ հնչեղ անվանումը (Esplanade d'Arménie)։

Հայաստանի էսպլանադը կընդգրկվի Փարիզի հասցեների պաշտոնական ռեգիստրում և իր ընդարձակ տարածքի մեջ կներառի նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտասի հուշարձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումը հերթական անգամ արձանագրում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև անխախտ բարեկամությունը և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրությունը։

«Շնորհակալություն ենք հայտնում Փարիզի քաղաքային խորհրդին՝ քաղաքապետ Անն Հիդալգոյի գլխավորությամբ, այս կարևոր նախաձեռնության ու ընդունված որոշման համար, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչային՝ որոշման նախագիծը հեղինակելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Փարիզի խորհրդի այս խորհրդանշական նիստին հրավիրված էր ներկա գտնվելու նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---