Հայ ձյուդոիստները ոսկե մեդալ են նվաճել Թուրքիայում կայացած միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտել է իր ելույթները մարտի 21-23-ը Ստամբուլում ընթացող միջազգային պատանեկան մրցաշարում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում, ձյուդոյիստների պատանեկան հավաքականը, գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանի եւ վերջինիս օգնական Կարեն Աղաջանյանի ղեկավարությամբ, Ստամբուլում արժանացել է երկու ոսկե, մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալների, Հայաստանի եւս յոթ ներկայացուցիչ զբաղեցրել են մրցանակային հինգերորդ տեղերը: Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացրել է 17 մարզիկ, այդ թվում նաեւ երեք աղջիկ:



Ստամբուլում ձյուդոյի մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականի մրցանակակիրներն են.



Հարությունյան Գարիկ -(քաշային կարգը մինչեւ 50 կգ, Հայաստանի չեմպիոն)- 1 տեղը

Արման Սողոմոնյան -(մինչեւ 81 կգ, Հայաստանի արծաթե մեդալակիր)- 2-րդ տեղը

Գեւորգ Թորոսյան -(մինչեւ 60 կգՀայաստանի արծաթե մեդալակիր) - 3-րդ տեղը

Մհեր Հայրապետյան -(մինչեւ 73 կգՀայաստանի արծաթե մեդալակիր) -3-րդ տեղը

Դավիթ Նիկողոսյան - (մինչեւ 55 կգՀայաստանի արծաթե մեդալակիր)-5-րդ տեղը

Աշոտ Ղազարյան -(մինչեւ 66 կգ, Հայաստանի չեմպիոն)- 5-րդ տեղը

Արթուր Կրոյան -(մինչեւ 81կգ, Հայաստանի չեմպիոն)- 5-րդ տեղը

Արթուր Սիրեկանյան - (մինչեւ 90 կգ, Հայաստանի չեմպիոն)- 5-րդ տեղը

Ժիրայր Վարդանյան -(90+ կգ, Հայաստանի չեմպիոն)- 5-րդ տեղը



Երջանիկ Կարապետյան-(մինչեւ 48 կգ, Հայաստանի չեմպիոն)- 1 տեղը

Ռոզա Խաչատրյան - (մինչեւ 48 կգ, Հայաստանի չեմպիոն)- 5-րդ տեղը

Ասյա Լալազարյան - (մինչեւ 57 կգ, Հայաստանի չեմպիոն)- 5-րդ տեղը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---