Լավրով․ ՀՀ-ն հետաքրքրված է երկրում ռուսական դպրոցների բացմամբ

Լավրով․ ՀՀ-ն հետաքրքրված է երկրում ռուսական դպրոցների բացմամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արտերկրում բնակվող հայրենակիցների համաշխարհային կոնգրեսում հայտարարել է, որ Հայաստանը ղեկավարությունը հետաքրքրություն է դրսևորել երկրում ռուսական դպրոցներ բացելու հարցում։

Նա տեղեկացրել է, որ ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդման նախաձեռնության շրջանակում 5 ռուսական դպրոց կբացվի Տաջիկստանում և ՀՀ ղեկավարությունը ևս հետաքրքրված է այդ ծրագրով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Տաջիկստանում 5 ռուսական դպրոց է բացվում, այդ թվում ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի նախաձեռնությամբ, ամբողջական ուսումնական ծրագրով՝ ՌԴ մեթոդաբանությամբ։ Նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը ևս հետաքրքրություն է դրսևորել Հայաստանում նմանատիպ ծրագիր իրագործելու հանդեպ»,-ասել է նախարարը։

Նա նշել է, որ ՌԴ-ն շահագրգռված է, որ այդ մոտեցումը մոդելային ծրագիր դառնա բոլոր դաշնակիցների և գործընկերների համար։ Ըստ Լավրովի, ընդլայնման և զարգացման միտում ունի նաև ռուսական բուհերի բաժանմունքների համակարգը ԱՊՀ երկրներում։

ՀՀ-ում կան ռուսական դպրոցներ կամ ռուսական դասարաններ, որտեղ կարող են սովորել ազգությամբ ռուս կամ ՌԴ քաղաքացիություն ունեցող երեխաները, կամ այն երեխաները, որոնց ծնողներից մեկն ազգությամբ ռուս է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---