Երևանում կբացվի Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը16 հոկտեմբերի 2021 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-24-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ճեմասրահներում կցուցադրվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի գեղանկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013թթ.) գրաֆիկական աշխատանքները։ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-ին` ժամը 19:00-ն կկայանա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին կհաջորդի «Կադանս» անսամբլի համերգը: Ցուցահանդեսը կանցնի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով: Երեկոյի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի, Միշել Լեգրանի, Ռիչարդ Գալիանոյի, Աստոր Պիացոլայի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների ստեծագործություններ: Հոկտեմբերի 24-ին` ժամը 19:00-ին, կանցկացվի ցուցահանդեսի փակման արարողությունը, որին կհաջորդի կամերային երաժշտության համերգ: Ելույթ կունենան Ղ. Սարյանի անվան լարային քառյակը և Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր)։ Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |