ՀՔԾ-ն թույլ չի տվել Օհանյանին մեկնել Ռուսաստան16 հոկտեմբերի 2021 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին: Այդ մասին ասվում է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։ «Հատկանշական է, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վաղեմության ժամկետն անցած քրեական հետապնդման շրջանակներում, ինչն արդեն ծաղր է իրավունքի նկատմամբ: Երկրի համար այս ծանր պայմաններում մեծ կապեր և արտաքին գործընկերների հետ շփման փորձ ունեցող ընդդիմադիր պատգամավորների՝ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության իրավունքի հերթական խախտման փաստը, երբ նրանց պարզապես արգելվում է միջազգային կազմակերպություններում ներկայացնել Հայաստանը, եւս մեկ անգամ վկայում է ժողովրդավարության քայքայումը մեր երկրում։ Պարզ չէ՝ ՀԱՊԿ-ի հետ աշխատանքների կարևորության և այս իշխանությունների՝ որևէ արդյունք չստեղծող եւ միայն խնդիրներ առաջացնող արտաքին քաղաքականության պայմաններում ՀՔԾ նման քննիչները ում կամ որ երկրի շահն են սպասարկում»,-ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |