Տեղի է ունեցել EMERSON կազմակերպության շնորհանդեսը Հայաստանում

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին տեղի է ունեցել Էլեկտրոնային համակարգերի համաշխարհային առաջատար EMERSON կազմակերպության շնորհանդեսը Հայաստանում: «EMERSON կազմակերպությունը հանդիսանում է ցանցային պահարանների, տվյալների մշակման կենտրոնների, հովացման համակարգերի եւ էլեկտրական էներգիայի անխափան մատակարարման սարքերի եւ համակարգերի արտադրող»,- լրագրողներին է հաղորդել ROOT ընկերության համահիմնադիր, Հայաստանում EMERSON-ի պաշտոնական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը:

EMERSON ընկերության վաճառքի գծով տնիրեն Կլաուս Կալը հավելել է, որ ընկերության հիմնական նպատակն է առաջարկել որակյալ արտադրանք, որը թույլ կտա տնտեսել էլեկտրաէներգիան, միջոցներն ու բնական ռեսուրսները: «ԸՆկերությունը մտածում է ապագա սերնդի` երեխաների մասին, մեր երեխաների երեխաների մասին, բնապահպանական առումով»,-ասել է նա:



Հայկ Հովհաննիսյանն ասել է, որ EMERSON-ը գործում է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, իսկ նրա արտադրած սարքերը տեղադրված են այնպիսի խոշորագույն ընկերություններում ինչպիսիք են՝ NASA, Orange, Beeline, Ericsson, Nokia, Siemens, Huawei, Cisco Systems, Sun Microsystems եւ այլն: Նրա խոսքերով, ԱՊՀ երկրներում ներկայացուցչություն կա Ռուսաստանում, իսկ Հայաստանի տարածքում կգործի առանձին գրասենյակ, որտեղ ներկայացված կլինի EMERSON-ի ողջ արտադրանքը, կկատարվի երաշխիքային սպասարկում (2-5 տարի) եւ կմատուցվեն ընկերության սարքերի տեղադրման ծառայություններ: Ընկերությանն ու նրա գործունեությանը ծանոթանալու նպատակով կկազմակերպվեն սեմինարներ ու թրենինգներ: Հայաստանում ընկերության հաճախորդները IT ոլորտի խոշոր ներկայացուցիչներն են, կապի երեք «ԱրմենՏել», «ՎիվաՍել-ՄՏՍ» եւ «ՖՏԱ Տելեկոմ» օպերատորները, բանկերն ու այն կենտրոնները, որտեղ անհրաժեշտ է որակյալ համակարգային ապահովում, ինրչպես նաեւ օդանավակայանը, երկաթուղիները: «Ընդամենը մի քանի տարի առաջ մենք արդեն կանխավճարով մի շարք պայմանագրեր ենք կնքել մեր հաճախորդներին, մասնավորապես, Հայաստանի խոշոր բանկերին EMERSON-ի արտադրանքի առաքման վերաբերյալ»,-ասել է ROOT ընկերության համահիմնադիրը:



Ինչ վերաբերում է ներդրումների հարցին, ապա ընկերությունը խոշոր ներդրումներ չի կատարում, քանի որ զբաղվում է առաքումներով: «Ներդրումներ կարվեն IT ոլորտի ենթակառուցվածքների կողմից: Նախատեսվում է, որ 2009թ. 1-2 մլն դոլար կներդրվի այդ ենթակառուցվածքների համակարգային ապահովման համար»,-ասել է Հայկ Հովհաննիսյանը:



Զրույցի ժամանակ նա հավելել է, որ եթե APC (էլեկտրասնուցման պաշտպանության սարքավորումներ) սարքերի մատակարարման ոլորտում Հայաստանում կա ոչ մեծ մրցակցություն, ապա UPS-ի մատակարարման գործում EMERSON-ը հանդես է գալիս որպես մենաշնորհատեր: «Եթե մյուս ընկերություններն առաջարկում են 0,5-1կՎտ հզորությամբ UPS-ներ, ապա EMERSON-նն առաջարկում է 10-20կՎտ UPS-ներ, ուստի մեր հաճախորդները կարելի է ասել, շատ ուրախ են այդ առումով»,-ասել է նա: Նրա խոսքերով, մինչ EMERSON-ի մուտքը Հայաստան, ՀՀ տարածքի բոլոր կազմակերպությունները փորձել են UPS-ներ ձեռք բերել Եվրոպայի տարբեր երկրներից, ապա այժմ նրանք եզակի հնարավորություն ունեն Հայաստանում օգտվել EMERSON-ի արտադրանքից:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---