Պուտին․ ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններն իսկապես դաշնակցային են

Պուտին․ ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններն իսկապես դաշնակցային են

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուս-հայկական VIII միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին հղած իր ուղերձում նշել է, որ ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններն իսկապես դաշնակցային բնույթ են կրում, երկու երկրի միջև բովանդակալից քաղաքական երկխոսություն և արդյունավետ համագործակցություն է ծավալվում տարբեր ոլորտներում:

Ռուս-հայկական VIII միջտարածաշրջանային համաժողովն անցնում է Երևանում։

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բազմադարյա ավանդույթների, բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա, իսկապես դաշնակցային բնույթ են կրում: Մեր երկրների միջև բովանդակալից քաղաքական երկխոսություն է հաստատված, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն՝ տարբեր ուղղություններով: Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հարցում զգալի դերակատարություն ունի միջտարածաշրջանային համագործակցությունը, որը թույլ է տալիս փոխշահավետ նախագծեր իրականացնել տնտեսական, սոցիալական,ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ասվում է Պուտինի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պուտինը կարևորել է այն հանգամանքը, որ համաժողովի շրջանակում ՌԴ և ՀՀ կենտրոնական և տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները կկարողանան «փորձի փոխանակում իրականացնել և քննարկել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---