Գուտերեշ․ Covid-19-ի դեմ պատվաստանյութերի անհավասար բաշխումը նպաստում է նոր շտամերի առաջացմանը

Գուտերեշ․ Covid-19-ի դեմ պատվաստանյութերի անհավասար բաշխումը նպաստում է նոր շտամերի առաջացմանը

PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստումների անհավասար բաշխումը նոր շտամերի առաջացման է բերում, արդյունքում տնտեսական անկումը շարունակվում է։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Պատվաստանյութերի անհավասար բաշխումը նպաստում է կորոնավիրուսի նոր շտամերի առաջացմանը՝ էլ ավելի մեծ զոհերի բերելով և շարունակելով տնտեսական անկումը»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Ըստ նրա, առանց համակարգված և հավասար մոտեցման ոչ մի երկրում չի լինի վարակման դեպքերի կայուն նվազում։

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են AstraZeneca, «Սպուտնիկ V», Sinopharm, CoronaVac և Moderna պատվաստանյութերով։

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---