Factor. Ըստ համայնքապետի՝ Փելա սարի բարձունքն անցել է Ադրբեջանի հսկողությանը, մարզպետը ժխտում է

Factor. Ըստ համայնքապետի՝ Փելա սարի բարձունքն անցել է Ադրբեջանի հսկողությանը, մարզպետը ժխտում է

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Կապան քաղաքի Փելա սարի «Լկատր» կոչվող բարձունքն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ մասին հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նրա խոսքով՝ երկու օր առաջ ռուս սահմանապահներն իջեցվել են այդ դիրքից:

«Մեզ համար սարի այդ ճանապարհը միջդիրքային ուղի էր ծառայում, գյուղացիներն օգտագործում էին անտառ գնալու և վառելափայտ գտնելու նպատակով։ Տարիներ առաջ այդտեղ ՀՕՊ զորամաս է եղել, հետո ժամանակի ընթացքում այդ ճանապարհահատվածը սկսեցինք օգտագործել և՛ մենք, և՛ ադրբեջանական կողմը։ Հիմա լրիվ իրենցն է, փակել են մեզ համար»,- նշել է համայնքապետը։

Թե երբ և ում միջև է այսպիսի պայմանավորվածություն ձեռք բերվել, Փարսյանը տեղյակ չէ։

Մինչդեռ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ժխտել է այդ լուրը։

«Նման բան չկա, սուտ բաներ են»,-ասել է նա, սակայն, հավելյալ տեղեկություններ չի հայտնել։

Ճշտող հարցին՝ իսկ տեղեկությունը փորձե՞լ են հստակեցնել, մարզպետը բացասական պատասխան է տվել։

Կարդացեք նաև․ ԱԱԾ-ն հերքել է Փելա սար տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու լուրերը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---