ՀՀ-ում կորոնավիրուսի 1054 նոր դեպք է գրանցվել և 38 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1054 նոր դեպք է գրանցվել և 38 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1054 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 284,237-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 38 դեպք է գրանցվել, 37-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5842 դեպք կա, այլ պատճառով՝ 1235:

Ապաքինվել է ևս 889 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 255,821 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 21,339 է։

Հոկտեմբերի 18-ին կատարվել է 12,933 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,910,201 թեստ է արվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---