Էրդողան․ Մարդկության ճակատագիրը չպետք է կախված լինի Երկրորդ համաշխարհայինի «մի բուռ» հաղթողներից

Էրդողան․ Մարդկության ճակատագիրը չպետք է կախված լինի Երկրորդ համաշխարհայինի «մի բուռ» հաղթողներից

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարդկության ճակատագիրը չպետք է կախված լինի Երկրորդ համաշխարհային պատերազմում «մի բուռ» հաղթողներից։ Այդ մասին նա խոսել է Անգոլայի խորհրդարանում, որտեղ գտնվում է այցով, հայտնել է Anadolu գործակալությունը։

Խոսելով գլոբալ համակարգում պահպանվող անհավասարության մասին՝ Էրդողանն ընդգծել է, որ «աշխարհը 5-ից շատ ավելի մեծ է»՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամին, որոնք ընդգրկվել են Խորհրդի կազմում որպես Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթող երկրներ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մարդկության ճակատագիրը չպետք է թողնվի Երկրորդ համաշխարհայինում հաղթած մի բուռ երկրների ողորմածությանը։ Մինչ աշխարհն ու մեր կյանքի բոլոր ոլորտները փոխվում են, իսկ դիվանագիտությունը, առևտուրն ու միջազգային հարաբերություններն արմատական փոփոխություններ են կրում, աներևակայելի է, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը նույնը մնա»,-ասել է Թուրքիայի նախագահը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներն են ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ ԱԽ-ն նաև 10 ոչ մշտական անդամ ունի, որոնք լարբերաբար փոխվում են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---